38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վարդան Պետրոսյանի գեղանկարները. և ոչ միայն

Վարդան Պետրոսյանի գեղանկարները. և ոչ միայն
08.12.2012 | 14:20

Այսօր «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի «Օրեր, գույներ, ճակատագիր» գրքի շնորհանդեսը: Զուգահեռ կբացվի նաև սիրված արտիստի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Գիրքն ունի ինքնակենսագրական բնույթ, պատմում է արտիստի կյանքի, հույզերի և ճակատագրական երկընտրանքի մասին: «Բյուրոկրատ» գրախանութից մեզ տեղեկացրին, որ այն ավելի շուտ ալբոմ է հիշեցնում, ուր տեղ են գտել հեղինակի գեղանկարչական աշխատանքները, անհատական և թատերական ներկայացումների ժամանակ արված լուսանկարները:
Նորընծա գիրքը բաժանված է երեք մասի` «Գարուն ա», «Գարունա, ձունա արել», «Գողգոթա»: Ամփոփվում է «Անվերջ վերադարձ» վերջաբանով: Շնորհանդեսի օրը և այդուհետ կվաճառվի 3500 դրամով: Կլինեն զեղչեր, թե` ոչ, դեռևս հստակ չէ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ